Սոմալիի խորհրդարանն այսօրվա նիստում ընտրելու է երկրի նախագահին: Այդ պաշտոնում առաջադրվել է 25 թեկնածու, այդ թվում` երկրի գործող նախագահ Շարիֆ Շեյխ Ահմեդը և վարչապետ Աբդիվելի Մոհամեդը:
Վերջին 20 տարիների ընթացքում իշխանությունները պրակտիկորեն չեն վերահսկում Սոմալիի մեծ մասը: Իսլամիստական տարբեր խմբավորումներ, այդ թվում` Ալ-Կաիդան, Ալ-Շաբաաբը և ծովահենները երկիրը բաժանել են ազդեցության ոլորտների: